Անկյունային հաճախություն

testwiki-ից
09:13, 25 փետրվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր Անկյունային հաճախությունը (ռադիանային հաճախություն, շրջանային հաճախություն, ցիկլիկ հաճախություն), սկալյար ֆիզիկական մեծություն, որով արտահայտվում է պտտական կամ տատանողական շարժման հաճախությունը։ Պտտական շարժման դեպքում անկյունային հաճախությունը հավասար է անկյունային արագության վեկտորի մոդուլին։ ՄՀ համակարգում անկյունային հաճախությունն արտահայտվում է ռադիան/ վայրկյանով, իսկ չափողականությունը հակադարձ համեմատական է ժամանակին, քանի որ ռադիանը չափողականություն չունի։ Անկյունային հաճախությունը տատանումների փուլի ածանցյալն է ըստ ժամանակի՝

ω=φ/t:

Այլ տարածված նշանակում է ω=φ˙:

Անկյունային հաճախությունը (ռադիանների թիվը վայրկյանում) f հաճախության (պտույտների կամ տատանումների թիվը վայրկյանում) հետ կապված է

ω=2πf

կամ, աստիճանով արտահայտած՝

ω=360f

առնչությամբ։

Թվային արժեքով անկյունային հաճախությունը հավասար է 2π վայրկյանում տեղի ունեցած տատանումների (պտույտների) թվին։ Անկյունային հաճախությունը թույլ է տալիս պարզեցնել տեսական ֆիզիկայի և էլեկտրոնիկայի շատ բանաձևեր։ Օրինակ, LC տատանողական կոնտուրի ռեզոնանսային անկյունային հաճախությունը ωLC=1/LC է, իսկ «սովորական» ռեզոնանսային հաճախությունը՝ fLC=1/(2πLC):

Տես նաև


Կաղապար:Անավարտ