Ալիքների ինտերֆերենցիա

testwiki-ից
21:18, 20 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ալիքների ինտերֆերենցիա (Կաղապար:Lang-lat), տարածության մեջ երկու կամ մի քանի ալիքների գումարման հետևանքով առաջացող արդյունարար ալիքի ամպլիտուդի ուժեղացում կամ թուլացում։

Ինտերֆերենցիայի առաջացման անհրաժեշտ պայմանը վերադրվող ալիքների կոհերենտությունն է։ Պարզագույն դեպքը նույն հաճախություն և տարածման միևնույն ուղղությունն ունեցող երկու ալիքների գումարումն է։ Եթե տատանումները ներդաշնակ են, ապա արդյունարար ալիքի ամպլիտուդը տարածության որևէ կետում որոշվում է A=A12+A22+2A1A2cosφ առնչությամբ, որտեղ A1-ը և A2-ը գումարվող ալիքների ամպլիտուդներն են, φ-ն՝ փուլերի տարբերությունը տվյալ կետում։

Եթե ալիքները կոհերենտ են, ապա փուլերի տարբերությունը տվյալ կետում մնում է անփոփոխ, սակայն կետից կետ կարող է փոխվել, այնպես էլ տարածության մեջ ստացվում է արդյունարար ալիքի ամպլիտուդների բաշխում՝ միմյանց հաջորդող մաքսիմումներով և մինիմումներով։ Ամպլիտուդն առավելագույն արժեքն ընդումնում է φ=2φn, իսկ նվազագույն արժեքը՝ φ=φ(2n+1) կետերում (n-ը ամբողջ թիվ է)։

Ոչ կոհերենտ ալիքների դեպքում φ-ն անկանոն ձևով փոփոխվում է՝ ընդունելով տարբեր արժեքներ, և նրա միջին արժեքը հավասար է լինում զրոյի։ Արդյունարար ալիքի ամպլիտուդի միջին արժեքը բոլոր կետերում նույնն է լինում, մաքսիմումները և մինիմումները ճապաղվում են, և ինտերֆերենցիոն պատկերը վերանում է։

Ինտերֆերենցիայի կարևոր դեպքերից է հակադիր ուղղություններով տարածվող երկու հարթ ալիքների գումարումը, որի արդյունքում առաջանում են կանգուն ալիքներ։

Երկու ալիքների գումարման ժամանակ էներգիայի հոսքի խտության միջին արժեքը (պարբերության ընթացքում) համեմատական է արդյունարար ամպլիտուդի քառակուսուն (A2), հետևաբար արդյունարար ալիքում էներգիայի հոսքի խտության արժեքը միշտ չէ, որ հավասար է ինտերֆերենցվող ալիքների էներգիայի հոսքի խտության միջին արժեքների գումարին։ Տեղի է ունենում էներգիայի վերաբաշխում տարածության մեջ։ Երկու աղբյուրներից էներգիայի լրիվ հոսքի արժեքը էականորեն կախված է աղբյուրների հեռավորության և ճառագայթվող ալիքի երկարության միջև եղած հարաբերակցությունից։

Ինտերֆերենցիայի երևույթն օգտագործվում է օպտիկական ինտերֆերոմետրերում, ռադիոինտերֆերոմետրերում, ինտերֆերենցիոն ռադիոհեռաչափերում։

Տես նաև

Արտաքին հղումներ

Կաղապար:ՎՊԵ Կաղապար:ՀՍՀ