Գրավիտացիոն հաստատուն

testwiki-ից
21:46, 2 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
G ձգողականության հաստատունն ընկած է տիեզերական ձգողականության օրենքի հիմքում

Գրավիտացիոն հաստատուն, ձգողականության հաստատուն, Նյուտոնի հաստատուն, հիմնարար ֆիզիկական հաստատուն, գրավիտացիոն փոխազդեցության հաստատունը։ Սովորաբար նշանակվում է G, երբեմն՝ GN կամ γ[1] Համաձայն Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքի, գրավիտացիոն փոխազդեցության F ուժը իրարից r հեռավորության վրա գտնվող m1 և m2 զանգվածներով[2] երկու նյութական կետերի միջև հավասար է

F=Gm1m2r2:

G համեմատականության գործակիցը կոչվում է ձգողականության հաստատուն։ Թվապես հավասար է այն ձգողականության ուժի մոդուլին, որով միավոր զանգվածով կետային մարմինը ազդում է միավոր հեռավորության վրա գտնվող համանման մարմնի վրա։

Միավորների միջազգային համակարգում[3] Գիտության և տեխնիկայի տվյալների կոմիտեի հանձնարարած արժեքը 2008 թ.՝

G = 6,67428(67)·10−11 մ3 · վ−2 · կգ−1, կամ Ն · մ2 · կգ−2,

2010 թ. այս արժեքը ուղղվեց

G = 6,67384(80)·10−11 մ3 · վ−2 · կգ−1, կամ Ն· մ2 · կգ−2

չափով։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Հարաբերականության ընդհանուր տեսության մեջ G նշանակումը հազվադեպ է կիրառվում, քանի որ այնտեղ այդ տառը սովորաբար օգտագործվում է Էյնշտեյնի թենզորը նշանակելու համար։
  2. Ըստ զանգվածի սահմանման, այս հավասարման մեջ մտնող զանգվածները գրավիտացիոն զանգվածներ են, սակայն որևէ մարմնի գրավիտացիոն և ինետր զանգվածների տարբերությունը մինչ այժմ փորձնականորեն դիտված չէ։ Տեսականորեն, ժամանակակից պատկերացումների սահմաններում դրանք հազիվ թե տարբերվեն։ Դա ստանդարտ ենթադրություն էր Նյուտոնի ժամանակներից ի վեր։
  3. Կաղապար:Cite web