Խնձորաթթու

testwiki-ից
11:04, 8 մայիսի 2021 տարբերակ, imported>Narek75
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Խնձորաթթու (օքսիսաթաթթու), HOOCCH2CH(OH)COOH, երկհիմն օքսիթթու։ Առաջին անգամ անջատել է Կ. Շենլեն (1785) խակ խնձորից, որում այն պարունակվում է կիտրոնաթթվի հետ 0, 3 - 1, 2% քանակությամբ։ Ունի ածխածնի ասիմետրիկ ատոմ և հայտնի է օպտիկական երկու և մեկ ռացեմիկ խառնուրդի ձևով։ Օպտիկական իզոմերներն անգույն բյուրեղներ են, լավ են լուծվում ջրում և սպիրտում, հալվում են 100 °C-ում։ Ռացեմիկ խնձորաթթուն հալվում է 130 - 131 °C-ում։ Ստացվում է, օրինակ, խաղողաթթուն վերականգնելով։ Կիրառվում է բժշկության մեջ որպես լուծողական դեղամիջոցների բաղադրիչ մաս և խռպոտության դեմ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ