Խոտ

testwiki-ից
09:38, 30 հուլիսի 2024 տարբերակ, imported>Խմբագրող
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ

Խոտի դեզ Ռումինիայում

Խոտ, հնձած և չորացրած կանաչ։ Մսուրային շրջանի հիմնական կերերից է։ Կերային արժեքը կախված է կանաչի բուսաբանական կազմից, բերքահավաքի ձևերից ու ժամկետից, պահպանման պայմաններից։ Ըստ բուսաբանական կազմի լինում է թիթեռնածաղկավոր, հացազգի, տարաբույս և խառը։ Առավել արժեքավոր խոտ ստացվում է առվույտից, կորնգանից, ցանովի վիկից, հացազգի և լոբազգի բույսերից։ Որակով խոտը ստանալու համար պետք է կանաչը քաղել ծաղկման, իսկ հացազգիները՝ հասկակալման սկգբներին։ 100 կգ լավագույն խոտը պարունակում է մոտ 50 կերամիավոր, 9, 2 կգ մարսելի պրոտեին, 1000 - 1500 գ կալցիում, 200 - 220 գ ֆոսֆոր, կարոտին, B1,B2,D,C վիտամիններ։ Խոտը պահում են դեզերով՝ բաց երկնքի, երբեմն՝ ծածկի տակ։ Տեղափոխելը հեշտացնելու նպատակով խոտը մամլում են։ Կաղապար:Գյուղատնտեսություն-անավարտ Կաղապար:ՀՍՀ