Խորանարդի կրկնապատկում

testwiki-ից
10:10, 30 հուլիսի 2019 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Խորանարդի կրկնապատկում, հին աշխարհի դասական խնդիրներից, պահանջում է կառուցել տված խորանարդից ծավալով կրկնակի մեծ խորանարդ։

Խորանարդի կրկնապատկման խնդիրը հաճախ կոչվում է նաև դելոսյան խնդիր, քանի որ, ըստ ավանդության, Դելոս կղզում համաճարակից փրկելու համար գուշակը՝ աստծո պատգամախոսը, պահանջել է առանց ձևը փոխելու երկու անգամ մեծացնել խորանարդաձև զոհարանը։ Եթե տված խորանարդի կողը հավասար է մեկի, ապա որոնելի խորանարդի կողի երկարությունը պետք է որոշել x32=0 հավասարումից, այսինքն՝ խնդիրը հանգում է թվապես 23 արտահայտությանը հավասար հատվածի կառուցման, որը, ինչպես ապացուցվեց XIX դարում, հնարավոր չէ իրագործել միայն կարկինի և քանոնի օգնությամբ։ Խնդիրը հնարավոր է լուծել, եթե օգտագործվեն կոնական հատույթներ։

Կաղապար:ՀՍՀ