Մինոր (գծային հանրահաշիվ)

testwiki-ից
23:33, 22 փետրվարի 2022 տարբերակ, imported>ERJANIKbot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր

Այս հոդվածը մատրիցի մինորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մինոր (այլ կիրառումներ) ։

A մատրիցի A[α1α2αkβ1β2βk] մինոր, այնպիսի k կարգի (որը կոչվում է նաև այդ մինորի կարգ) B քառակուսային մատրիցի որոշիչ, որի տարրերը ստացվում են A մատրիցի α1,α2,,αk համարներով տողերի և β1,β2,,βk համարներով սյուների հատումից։

Եթե նշված տողերի համարները համընկնում են նշված սյուների համարների հետ, ապա մինորն անվանում են գլխավոր, իսկ եթե նշված են առաջին k տողերը և առաջին k սյուները՝ անկյունագծային։

n-րդ կարգի մատրիցի տարրի լրացուցիչ մատրիցը այն (n-1) կարգի որոշիչն է, որն համապատասխանում է այն մատրիցին, որն ստացվում է մատրիցից i-րդ տողի և j-րդ սյունի հեռացմամբ։

Մատրիցի բազիսային մինոր են անվանում առավելագույն կարգի ցանկացած ոչ զրոյական մինորը։ Որպեսզի մինորը լինի բազիսային, անհրաժեշտ է և բավարար, որպեսզի այդ մինորն պարունակող և նրանից մեկ կարգով մեծ մինորները հավասար լինեն զրոյի։

Մատրիցի տողերի (սյուների) համակարգը, որն կապված է մինորի բազիսի հետ, համարվում է մատրիցի բոլոր տողերի (սյուների) առավելագույն գծորեն անկախ ենթահամակարգը։

Օրինակ

Օրինակ, ունենք հետևյալ մատրիցը՝

(1473051911)

Ենթադրենք, պետք է գտնենք M23 լրացուցիչ մինորը։ Այդ մինորը ստացվում է 2-րդ տողի և 3-րդ սյունի հեռացմամբ՝

|1419| |1419|=(1*9(4*(1)))=13

Ստանում ենք M23=13

Տես նաև