Կնևենագելի ռեակցիա
Կնևենագելի ռեակցիա, էթիլենի ածանցյալների ստացում։ Ռեակցիան իրականացնում են հիմքերի առկայությամբ ալդեհիդները կամ կետոնները կոնդենսացնելով ակտիվ մեթիլեն — խումբ պարունակող միացությունների հետ։ Օրինակ, պիպերիդինի առկայությամբ բենզալդեհիդը (I) մալոնաթթվի դիէթիլէսթերի (II) հետ կոնդենսացնելիս ստացվում է դարչնաթթվի ածանցյալը (III)՝
Կնևենագելի ռեակցիան լայնորեն կիրառվում է լաբորատոր օրգանական սինթեզման, ինչպես նաև քիմիա-դեղագործական և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Ռեակցիան հայտնագործել է գերմանացի քիմիկոս Է. Կնևենագելը 1896 թվականին։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ