Կանոնիկ բաշխում

testwiki-ից
13:54, 15 սեպտեմբերի 2021 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կանոնիկ բաշխում, Գիբսի բաշխում, վիճակագրական ֆիզիկայի հիմնական օրենք, որոշում է շրջապատի հետ ջերմային հավասարակշռության մեջ գտնվող մակրոսկոպիկ փակ համակարգի մաս կազմող ցանկացած մակրոսկոպիկ համակարգի (ենթահամակարգ)՝ տվյալ միկրովիճակում գտնվելու հավանականությունը։

Դասական վիճակագրական ֆիզիկայում կանոնիկ բաշխումը (ստացել է Զ.Ու. Գիբսը 1901 թվականին) ունի dω=AeE(p,q)kTdpdq տեսքը, dω-ն հավանականությունն է այն բանի, որ համակարգը կազմող մասնիկների շարժման քանակների և կոորդինատների համախմբի արժեքներն ընկած են համապատասխանաբար p,p+dp և q,q+dq տիրույթներում. E(q,p)-ն համակարգի էներգիան է, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը։ A հաստատունը որոշվում է dω=1 պայմանից և կապված է համակարգի ազատ էներգիայի հետ։ Քվանտային վիճակագրությունում կանոնիկ բաշխումն ունի ωn=AeEnkT տեսքը, որտեղ En-ը համակարգի էներգիան է քվանտային n-րդ վիճակում, իսկ A-ն հաստատուն է և որոշվում է Σωn=1 պայմանից։

Տես նաև

Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ