Արզնի (հանքային ջուր)
Կաղապար:Այլ կիրառումներ Կաղապար:Տեղեկաքարտ Խմիչք Արզնի, ածխաթթվական, քլորիդհիդրոկարբոնատւսյին, նատրիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հրազդանի կիրճում՝ Հայաստանի Կոտայքի մարզի Արզնի գյուղի մոտ։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Ելքերը կապված են խզումնային խախտումների հետ և Երկրի մակերևույթ են դուրս գալիս հորատանցքերով։ Առաջանում Է բազալտային անդեզիտներով ծածկված նեոգենի աղագիպսաբեր և ցամաքածին նստվածքային ապարներում։ Հանքայնացումը 14, 8 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1, 2 գ/լ, շահագործման պաշարները՝ 1650 մ³/օր։
Քիմիական կազմ
Քիմիական կազմը հետևյալն է՝
CO21․2 M 14.8 T20 °C
Պարունակում Է նաև Fe, Mn, Li, Sr, Br, I և այլ միկրոտարրեր։
Ջրաբուժական հատկություններ
Օգտագործվում է սիրտանոթային, ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում։
Շշալցում
Շշալցվում Է Բյուրեղականի «Արզնի» հանքային ջրերի գործարանում։ Հանքային ջրի հիմքի վրա 1925 թվականից գործում Է Հայաստանում առաջին առողջարանը՝ «Արզնի» առողջարանային համալիրը։ Կաղապար:Ըմպելիք-անավարտ Կաղապար:ՀԲ