Բջնի (հանքային ջուր)
Կաղապար:Այլ կիրառումներ Կաղապար:Տեղեկաքարտ Խմիչք Բջնի, ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատ քլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր՝ Հայաստանի Կոտայքի մարզում՝ Բջնի և Արզական գյուղերի շրջակայքում՝ Հրազդանի միջին հոսանքի հովտում։ Հայտնաբերվել է 1967 թվականին։ Առաջանում է ներժայթուքներով ճեղքված փոխակերպային ապարներում։ Ելքերը կապված են տեկտոնական խախտումների հետ և հորատանցքերով դուրս են գալիս Երկրի մակերևույթ։ Հանքայնացումը 5, 3 գ/լ է, -ի պարունակությունը՝ 1, 8 գ/լ, շահագործման պաշարները՝ մոտ 900 մ³/օր։
Քիմիական կազմ
Բջնի հանքային ջրի քիմիական կազմն է՝
CO21․8 M 5.3 T32 °C
Պարունակում է նաև միկրոտարրեր։
Ջրաբուժական հատկություններ
Ջրաբուժական հատկություններով նման է «Վիշի» (Ֆրանսիա), «Բորժոմ» (Վրաստան) և «Դիլիջան» հանքային ջրերին։ Օգտագործվում է ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում։
Շշալցում
Շշալցվում է Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանում։