Կրիստոբալիտ

testwiki-ից
14:26, 30 հունիսի 2021 տարբերակ, imported>Narek75
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Միներալ Կրիստոբալիտ Մեքսիկայի Սան Կրիստոբալ (San Cristobal) հանքավայրի անունով, միներալ։ Քիմիական կազմը՝ SiO2։ Պոլիմորֆ ձևափոխություններն են՝ α—կրիտոբալիտ (խորանարդային համակարգ) և β—կրիստոբալիտ (տետրագոնային համակարգ)։ α-կրիտոբալիտը կայուն է 1470 °C-ից բարձր ջերմաստիճանում, պաղելիս փոխակերպվում է տրիդիմիտի, իսկ վերջինս՝ քվարցի։ Արագ պաղելիս α—կրիստոբալիտը 180 °C—275 °C-ում փոխարկվում է β—կրիստոբալիտի։ Կրիստոբալիտը առաջացնում է օքտաէդրիկ բյուրեղներ, թեփուկավոր, սֆերոլիթային, թելավոր ագրեգատներ։ Անգույն է, սպիտակ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 5—7, խտությունը α—կրիստոբալիտի՝ 2222 կգ/քմ3, β—կրիստոբալիտը՝ 2292 կգ/քմ3։ Հանդիպում է էֆուզիվ ապարներում (տրախիտներում, դացիտներում, հրաբխային տուֆերում), ինչպես նաև թերմալ-մետամորֆացված ավազաքարերում, մագնեզիտի երակներում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Միներալ-անավարտ

Կաղապար:Սիլիցիումի երկօքսիդի միներալներ Կաղապար:ՀՍՀ