Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 3, 2014 թ.

testwiki-ից
22:52, 24 օգոստոսի 2016 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
<Նախագիծ:Օրվա հոդված
Ֆոտոնները լազերի կոհերենտ փնջում
Ֆոտոնները լազերի կոհերենտ փնջում

Ֆոտոն (Կաղապար:Lang-grc՝ «լույս»), տարրական մասնիկ է, էլեկտրամագնիսական ճառագայթման (նեղ իմաստով` լույսի) քվանտը: Ֆոտոնը չունի հանգստի զանգված և կարող է գոյություն ունենալ միայն լույսի արագությամբ շարժվելիս: Ֆոտոնի էլեկտրական լիցքը նույնպես զրո է:

Ֆոտոնը կարող է գտնվել միայն երկու սպինային վիճակներում` շարժման ուղղության վրա 1 սպինի պրոյեկցիայով (պարույրությամբ): Դասական էլեկտրադինամիկայում այս հատկությանը համապատասխանում է էլեկտրամագնիսական ալիքների շրջանային աջ և ձախ բևեռացումը: Որպես քվանտային մասնիկ` ֆոտոնին ներհատուկ է ալիքամասնիկային երկվությունը, այսինքն` ֆոտոնն ունի և մասնիկին, և դը Բրոյլի ալիքիին բնորոշ հատկանիշներ:

Հանգստի զանգվածի զրոյական լինելու փաստը հաշվի առնելով` մի շարք հեղինակներ ֆոտոնը համարում են քվազիմասնիկ: Քվազիմասնիկների նման, ֆոտոնն ունի զրոյական հանգստի զանգված, սակայն տարածման համար միջավայրի կարիք չունի, ինչպես մյուս տարրական մասնիկները։ Ֆոտոնը նշանակվում է γ տառով, այդ պատճառով հաճախ այն անվանում են գամմա-քվանտ (հատկապես բարձր էներգիայով ֆոտոնները) շարունակել...Կաղապար:ՕՀ-Ենթագիր