Հակասության օրենք

testwiki-ից
01:19, 23 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Հակասության օրենք, հակասության սկզբունք, անհակասականության սկզբունք, հակասության բացառման սկզբունք, տրամաբանական հիմնական սկզբունք, ըստ որի մտածողությունը (դատողություն, կշռադատություն, տեսություն և այլն) չպետք է պարունակի հակասություն ձևական-տրամաբանական առումով։ Այդ օրենքի արիստոտելյան ըմբռնմամբ արգելվում է միևնույն հատկանիշը միևնույն իմաստով և վերագրել, և՛ չվերագրել միևնույն օբյեկտին։ Գ. Լայբնիցը տվել է հակասության օրենքի արդիական ձևակերպումը. միևնույն ասույթը չի կարող միաժամանակ լինել և՛ ճշմարիտ, և՛ կեղծ, այսինքն՝ ասույթը և նրա ժխտումը միաժամանակ ճշմարիտ լինել չեն կարոդ։ Ասույթների հաշվում հակասության օրենքը ներկայանում է ¬(A&¬A) ճիշտ չէ, որ A և ոչ A նույնաբար ճշմարիտ (արտածելի) բանաձևի տեսքով, իսկ պրեդիկատների հաշվում՝ Ax¬ [A(x)&¬A(x)], xy¬[A(xy)&¬A(xy)] և այլ բանաձևերով։ Հակասության օրենքն ունի կարևոր ճանաչողական նշանակություն։ Եթե որևէ հաշվում (տեսության մեջ) խախտվում է այդ օրենքը, այսինքն՝ նրանում ապացուցվում են և՛ ասույթը, և՛ նրա ժխտումը, ապա այդպիսի հաշվի շրջանակներում ամեն մի բանաձև կարող է ապացուցվել (և հերքվել), ուստի այն զրկվում է ճանաչողական արժեքից։ Այսպիսով, հակասության օրենքն ներկայանում է տեսության ճշմարտության անհրաժեշտ (իհարկե, ոչ բավարար) պայման։ Կաղապար:Տրամաբանություն-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ