Հականեյտրոն

testwiki-ից
17:40, 14 փետրվարի 2025 տարբերակ, imported>Chemist Armenian
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Հականեյտրոն, նեյտրոնի հակամասնիկը (n¯)։ Ինչպես և նեյտրոնը, ունի զրոյական էլեկտրական լիցք։ Հականեյտրոնի զանգվածը հավսար է նեյտրոնի զանգվածին, իսկ նրանց մագնիսական մոմենտները մեծությամբ հավասար են, սակայն նշանով հակառակ են։

Կաղապար:Տեղեկաքարտ Տարրական Մասնիկ

1956 թվականին փորձով Բևատրոն արագացուցիչով հայտնաբերել են Բրյուս Քորկը, Գ. Լամբերտսոնը, Օ. Պիչոնին և Վ. Վենզելը։ Բախվելով թիրախի միջուկների հետ՝ հակապրոտոնը կարող է իր դրական լիցքը տալ միջուկի պրոտոններից մեկին ևկամ նրանից ստանալ դրականը)։ Ընդ որում, առաջանում է նեյտրոն-հականեյտրոն զույգը։ Հականեյտրոնի առաջացման ապացույց է նրա հետագա աննիհիլացումը այլ միջուկի նեյտրոնի կամ պրոտոնի հետ։ Ինքը՝ հականեյտրոնը, հետք չի թողնում (օրինակ, լուսանկարչական էմուլսիաներում), սակայն աննիհիլացիայի ժամանակ առաջանում է մի քանի լիցքավորված մասնիիկ, որոնց հետքերը դուրս են գալիս միևնույն կետից։

Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ