Հիստամին

testwiki-ից
12:39, 3 հոկտեմբերի 2023 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Հիստամին, C5H9N3, հյուսվածքային հորմոն։ Առաջանում է հիստիդինից՝ դեկարբօքսիլացման միջոցով։ Ոչ ակտիվ, կապված վիճակում մեծ քանակությամբ պարունակվում է մարդու և կենդանիների լյարդում, թոքերում, մաշկում, թրոմբոցիտներում ու լեյկոցիտներում։ Ազատ ձևի է անցնում անաֆիլակտիկ շոկի, բորբոքային, ալերգիկ ռեակցիաների ժամանակ։ Այն բարձրացնում է մազանոթների թափանցելիությունը, սեղմում խոշոր անոթները, խիստ ուժեղացնում է ստամոքսում աղաթթվի արտազատումը շրջադիր բջիջներից։ Ազատ վիճակի անցնելիս այն առաջացնում է մաշկի կարմրություն, քոր, այրոց, բուշտեր և այլն։ Հիստամինը քայքայվում է հիստամինազ ֆերմենտով՝ հիմնականում աղիքներում ու երիկամներում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ