Հնարավոր տեղափոխությունների սկզբունք

testwiki-ից
01:02, 24 հոկտեմբերի 2023 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Հնարավոր տեղափոխությունների սկզբունք, մեխանիկայի վարիացիոն սկզբունքներից, ըստ որի նյութական մարմինների մեխանիկական համակարգի հավասարակշռության համար անհրաժեշտ է և բավարար, որ ցանկացած հնարավոր տեղափոխության դեպքում համակարգին կիրառված բոլոր ակտիվ ուժերի կատարած δAi աշխատանքների գումարը հավասար լինի զրոյի։ Մաթեմատիկորեն հնարավոր տեղափոխությունների սկզբունքը արտահայտվում է δAiFiδsicosαi=0 բանաձևով, որտեղ Fi-երը ազդող ակտիվ ուժերն են, δsi–երը՝ այդ ուժերի կիրառման կետերի հնարավոր տեղափոխությունների մեծությունները, αi-երը՝ ուժերի և հնարավոր տեղափոխությունների ուղղություններով կազմված անկյունները։ Հնարավոր տեղափոխությունների սկզբունքը թույլ է տալիս, առանց կապերի անհայտ հակազդումները մտցնելու, գտնել համակարգի հավասարակշռության պայմանները, որն էապես պարզեցնում է լուծումը և ընդարձակում լուծելի խնդիրների դասը։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ

Կաղապար:ՀՍՀ