Կումուլացված կապեր

testwiki-ից
14:28, 30 հունիսի 2021 տարբերակ, imported>Narek75
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կումուլացված կապեր (Կաղապար:Lang-lat—հավաքել, կուտակել), կապերի համակարգ, որում առնվազն ատոմներից մեկը կրկնակի կապերով միացած է հարևան երկու ատոմներին։ >C=C=C< խմբավորմամբ կումուլացված կապերը կազմված են երկու σ և երկու π կապերից։ σ կապերը առաջանում են sp հիբրիդացված վիճակում գտնվող ածխածնի ատոմի երկու ատոմային օրբիտալներով, որի պատճառով C=C=C խմբավորումը գծային է։ Իսկ π կապերն առաջանում են երկու p օրբիտալներով այնպես, որ π կապերի հարթությունները փոխադարձ ուղղահայաց են։ Կումուլացված կապերով օրգանական միացությունների դասերն են՝ ալենները ՝ (>C=C=C<), կետենները (>C=C=O), կետիմինները (>C=C=N), կումուլենները (>C=(=C=)n=C<), կարբոդիիմիդները (N=C=N), իզոցիանատները (N=C=O) և իզոթիոցիանատները (N=C=S)։ Կումուլացված կապերով միացությունները քիմիապես շատ ակտիվ են։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ