Հողի ռեակցիա

testwiki-ից
12:47, 3 հունվարի 2024 տարբերակ, imported>BekoBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Հողի ռեակցիա, հողի ֆիզիկա-քիմիական հատկություն, որը ֆունկցիոնալորեն կապված է հողի պինդ և հեղուկ մասերի N+ և OH իոնների հետ։ Եթե հողում գերակշռում են N+ իոնները, ապա հողի ռեակցիա թթվային է, իսկ OH իոնները՝ հիմնային, հավասարության դեպքում՝ չեզոք։

Հողի ռեակցիան էական նշանակություն ունի հողմահարման արգասիքների միգրացիայի ժամանակ Fe,Mn,Sr,Cu, տարրերի միացությունների միգրացման ունակությունն աճում է թթվային միջավայրում, իսկ Si և Al տարրերի միացություններինը՝ հիմնայինում։ Հողի ռեակցիան ազդում է բույսերի կենսագործունեության վրա։ Շատ բույսեր տուժում են H+ և A+13 իոնների մեծ կոնցենտրացիայից, դրա համար էլ թթու հողերը անհրաժեշտ է կրացնել։ Ուժեղ հիմնային հողերը (ալկալի հողեր, սոդային աղուտներ), որոնք բնութագրվում են OH իոնների բարձր կոնցենտրացիայով և անստրուկտուրայնությամբ, նպաստավոր չեն բույսերի աճման և զարգացման համար։ Գիպսացումը, օրգանական պարարտացման հետ, չեզոքացնում է հիմնային ռեակցիան և բարելավում է հողի ագրոնոմիական հատկությունները։ Հողի ռեակցիայի քանակական գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ՝ հողի սուսպենզիայի pH-ը ջրում կամ KClլուծույթում, տիտրված թթվայնությունը կամ հիմնայնությունը։

Կաղապար:Հողագիտություն-անավարտ Կաղապար:ՀՍՀ