Հիմնա-թթվային հավասարակշռություն

testwiki-ից
16:00, 7 փետրվարի 2024 տարբերակ, imported>BekoBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Հիմնա-թթվային հավասարակշռություն, թթվահիմնային վիճակ, ֆիզիկա-քիմիական և ֆիզիոլոգիական պրոցեսների ամբողջություն, ապահովում է օրգանիզմի ներքին միջավայրի ջրածնային ցուցիչի (pH-ի) համեմատական կայունությունը։ Վերջինս ունի կարևոր նշանակություն կենսական պրոցեսների բնականոն ընթացքի համար։ Մարդու արյան pH-ը 7,35-7,47 է, որի նույնիսկ ամենափոքր տեղաշարժն անդրադառնում է նյութափոխանակության պրոցեսների, ֆերմենտների ակտիվության վրա և հանգեցնում օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի խանգարումների։ Օրգանիզմի pH-ի հաստատունությունն ապահովում են արյան բուֆերային համակարգերը, որոնք կազմված են թույլ թթուներից և ուժեղ հիմքերի հետ դրանց առաջացրած աղերից։ Բուֆերներեն՝ բիկարբոնատային, ֆոսֆատային համակարգերը, հեմոգլոբինը և նրա կալիումական աղը, պլազմայի սպիտակուցները և այլն։ Եթե արյան մեջ ուժեղ թթու է անցնում, ապա այն չեզոքացվում է բիկարբոնատով, իսկ ազատվող ածխաթթու գազը հեռացվում է թոքերի ուժեղ օդափոխության շնորհիվ։ Վերականգնվում է ածխաթթու-բիկարբոնատ հարաբերությունը։ Ուժեղ հիմքը արյուն անցնելիս կատարվում է ածխաթթվի չեզոքացում։ Թուլանում է շնչառական կենտրոնի գործունեությունը, նվազում ածխաթթվի հեռացումը թոքերից, իսկ բիկարբոնատի ավելցուկը հեռացվում է երիկամների միջոցով։ Որոշ պայմաններում նկատվում է օրգանիզմի արյան pH-ի տեղաշարժ դեպի թթվային կողմը՝ ացիդոզ (օրինակ՝ մկանային լարված աշխատանքի ժամանակ), կամ տեղաշարժ հիմնային կողմը՝ ալկալոզ (օրինակ՝ թոքերի ուժեղ օդափոխության ժամանակ)։ Օրգանիզմի հյուսվածքային հեղուկների մեծամասնության pH-ը պահպանվում է 7,1-7,4-ի սահմանում։

Տես նաև

Կաղապար:Կենսաբանություն-անավարտ Կաղապար:ՀՍՀ