Մաննիխի ռեակցիա
Մաննիխի ռեակցիա, ամինամեթիլացում, ջրածնի շարժուն ատոմ պարունակող օրգանական միացություններում այդ ջրածինը ամինամեթիլ խմբով՝ տեղակալելու ռեակցիա։ Իրականացվում է օրգանական միացության, մրջնալդեհիդի և ամոնիակի կամ ամինների փոխազդեցությամբ՝
Մաննիխի ռեակցիան կիրառվում է օրգանական սինթեզում և օգտագործվում դեղանյութերի արդյունաբերության մեջ։ Ռեակցիան հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Կ. Մաննիխը (С. Mannich, 1917)։