Մանրէային պարարտանյութեր

testwiki-ից
08:28, 13 սեպտեմբերի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Թարմացնել Մանրէային պարարտանյութեր, գյուղատնտեսական բույսերի համար օգտակար մանրէներ պարունակող պատրաստուկներ։ Մանրէային պարարտանյութերը խթանում են հողի կենսաքիմիական պրոցեսները և բարելավում բույսերի արմատային սննդառությունը։ Հայտնի տեսակներից են նիտրազինը, ռիզոտորֆինը, ազոտաբակտերինը և ֆոսֆորաբակտերինը։

Նիտրազինն օգտագործվում է բակլազգի բույսերի պարարտացման համար։ Պատրաստվում է այդ ընտանիքի յուրաքանչյուր տեսակին բնորոշ պալարամանրէների ակտիվ ռասայից՝ դրանք բազմացնելով վարակազերծված և օրգանական նյութերով հարուստ միջավայրում։ Ստացվել է 1896 թ-ին, Գերմանիայում։ Մանրէները թափանցում են մազարմատների մեջ, գոյացնում պալարիկներ, ապա բազմանալով դրանց հյուսվածքներում, կապում են մթնոլորտի ազոտը, որի զգալի մասը յուրացվում է բույսի կողմից։ Նիտրազինն ավելի արդյունավետ է, երբ կիրառվում է օրգանական և հանքային պարարտանյութերի հետ։

Ռիզոտորֆինը օգտագործվում է բակլազգի բույսերի սերմերը պալարամանրէներով վարակելու համար։ Ստանում են տորֆի մանրուքը (որպես լցանյութ) γ ճառագայթներով վարակազերծելու և այդ սննդարար միջավայրում պալարամանրէների մաքուր կուլտուրայի ցանքի միջոցով։

Ֆոսֆորաբակտերինը սպիտակ, բաց մոխրագույն կամ դեղնավուն փոշի է։ Սրա յուրաքանչյուր գրամում պարունակում է 8, 5-16 միլիարդ մանրէների սպորներ, որոնք ունակ են ֆոսֆորօրգանական միացությունները մատչելի դարձնել բույսերի համար։ Առավել արդյունավետ է կիրառել օրգանական և հանքային պարարտանյութերի հեա։ Սովորաբար մանրէային պարարտանյութերը օգտագործում են սերմերի կամ տնկանյութերի հետ։ Կաղապար:ՀՍՀ