Ջերմուկ (հանքային ջուր)

testwiki-ից
22:44, 2 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ

Կաղապար:Տեղեկաքարտ Խմիչք Ջերմուկ, ածխաթթվական, սիլիկատային, հիդրոկարբոնատ-սուլֆատային, նատրիումական, բարձր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Ջերմուկ քաղաքի տարածքում։ Ընդգրկում է Արփա գետի հնահովտի սարավանդը և կիրճը[1]։

Հետազոտում

1830 թվականին առաջինը հետազոտությամբ զբաղվել է Գ․ Վոսկոբոյնիկովը, 1925 թվականից սկսվել են համակարգված հետազոտությունները (Կ․ Պաֆենհոլց), 1938 թվականից՝ հորատման և շահագործման աշխատանքները (Ա․ Դեմյոխին)։

Առաջացում

Հանքային ջրերի առաջացման գործում որոշիչ դեր են խաղում մթնոլորտային տեղումները, որոնք տեկտոնական բեկվածքներով թափանցում են խոր հորիզոններ, հարստանում տաք ածխաթթվական գազով, լուծում շրջակա ապարների որոշ քիմիական բաղադրամասեր և գազահեղուկային խառնուրդի ձևով դուրս գալիս Երկրի մակերևույթ։ Ջրի ջերմաստիճանը (մինչև 64 °C) հետևանք է ներժայթուքային ապարների և լավաների արտաժայթքման օջախների բարձր ջերմաստիճանի։ Ջերմությունը հաղորդվում է ստորերկրյա ջրերին ու շրջակա միջավայրին, և այդ պատճառով հանքային ջրերի տեղամասում բավական բարձր է երկրաջերմային ջերմաստիճանը՝ 4-13 °C։ Հանքայնացումը 4, 3 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 0, 5 գ/լ, շահագործման պաշարները՝ 147 մ³/օր։

Քիմիական կազմ

Ջերմուկ հանքային ջրի քիմիական կազմն է՝

  • հորատանցք՝ 4/57

CO20.5 H2SiO30.083M 4.3 HCO358SO425Cl17(Na+K)77Ca14 T62°C

  • հորատանցք՝ 9

CO20.4 M 4.7 HCO353SO427Cl19Na76Ca13Mg10 T64.4 °C

Պարունակում է նաև Fe, Li, Zn, Cu, Pb, Br և այլ միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ

Ջրաբուժական հատկություններով նման է Ժելեզնովոդսկի (ՌԴ) և Կարլովի Վարիի (Չեխիա) հանքային ջրերին։ Դեռևս միջին դարերից հայտնի «Ջերմուկ»-ի բուժիչ հատկությունների մասին վկայում են Ջերմուկ քաղաքի տարածքում պահպանված քարաշեն ավազանների մնացորդները։

«Ջերմուկ»-ն օգտագործվում է խմելու, լոգանքների, ստամոքսաղիքային, լյարդի, լեղուղիների, շաքարախտի և այլ հիվանդությունների բուժման համար։ Հանքային ջրի հիմքի վրա գործում է «Ջերմուկ» առողջարանային համալիրը։

Շշալցում

Շշալցնում է տեղի Ջերմուկ Գրուպ ընկերությունը[2]։

Մկնդեղի պարունակություն

Ջերմուկի հանքային ջրերում մկնդեղի պարունակությունը 50 անգամ գերազանցում է առողջության համար ապահով մակարդակը։ Այս պատճառով մի շարք երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ֊ն և Հոնգկոնգը հայտարարել են Ջերմուկը վնասակար առողջության համար և արգելել դրա վաճառքը[3][4]։ Հետազոտությունները ցույց են տվել որ եթե մկնդեղի կոնցենտրացիան գերազանցում է 10 միկրոգրամ/լիտր֊ից ապա զգալիորեն ավելանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը[5][6]։ Ջերմուկի հանքային ջրում մկնդեղի կոնցենտրացիան եղել է 500-600 միկրոգրամ/լիտր ըստ 2007 թվականի չափումների[4] և 450 միկրոգրամ/լիտր ըստ 2019 թվականի չափումների[7]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Վիքիբառարան Կաղապար:ՀԲ