Հանրահաշվական գործողություններ

testwiki-ից
13:22, 28 ապրիլի 2023 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Հանրահաշվական գործողություններ , A բազմության վրա, ո-տեղանի. արտապատկերում An=A×A×A×...×A դեկարտյան արտադրյալից A բազմության մեջ։

Առավել կիրառություններ ունեն երկտեղանի (n=2) հանրահաշվական գործողությունները։ Մաթեմատիկական տեսակետից այս խիստ սահմանումը հետևյալ (պարզ բնույթի) դիտարկումների վերացարկումն է։ Երկու՝ a և b թվերի գումարումը կարելի է դիտարկել որպես R×R դեկարտյան արտադրյալի (R-ը թվերի բազմություն է) (a,b) տարրից R-ին պատկանող մի նոր՝ a+b տարրի ստացում (համապատասխանեցում)։ Նույնը կարելի է ասել երկու վեկտորների, ֆունկցիաների, մատրիցների գումարման մասին։ Այսպիսով, երկու օբյեկտների (թվեր, վեկտորներ, ֆունկցիաներ և այլն ․․․) գումարումը հանրահաշվական գործողություն է։ Այս ընդհանրական տեսակետից բազմապատկումը նույնպես հանրահաշվական գործողություն է։

Գումարում տերմինն օգտագործվում է միայն զուգորդական և տեղափոխական, իսկ բազմապատկումը՝ հիմնականում զուգորդական հանրահաշվական գործողությունների նկատմամբ։ Նույն բազմության վրա կարող է տրված լինել մի քանի հանրահաշվական գործողություն։ Օրինակ, թվերի բազմության վրա տրված են բազմապատկման (X) և գումարման (+) գործողություններ։ Եթե A բազմությունը Աբելյան խումբ է, a-ն և b-ն՝ նրա տարրերը, ապա a+(b) անվանում են a-ի և b-ի տարբերություն և նշանակում ab-ով. իսկ (ab)-ի ստացումը անվանում են հանում։

Եթե A բազմությունը խումբ է բազմապատկման «X» գործողությամբ, a-ն և b-ն՝ նրա տարրերը, ապա a*b(1)-ը անվանում են a-ի և b-ի քանորդ, այն նշանակում են ab-ով, իսկ ab ստացումն անվանում են բաժանում։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ