Պղնձի կարբոնատ

testwiki-ից
10:36, 17 օգոստոսի 2017 տարբերակ, imported>Kareyac
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Պղնձի կարբոնատ II (CuCO3)։ Ածխաթթվի և պղնձի աղը։ Առաջանում է, երբ լուծույթում փոխազդեցության մեջ են մտնում երկավալենտ պղնձի աղը և ուրիշ մետաղի լուծելի կարբոնատ, առաջանալուց հետո միանգամից ենթարկվում է հիդրոլիզի։

Ֆիզիկական հատկություններ

Անկայուն, տաքացնելիս քայքայվող, սպիտակ բյուրեղային նյութ կանաչավուն երանգով (դա հիդրոլիզի արդյունք է)։ Ջրում անլուծելի է։

Պղնձի կարբոնատի բյուրեղային կառուցվածքը

Ստացումը

Այն անհնար է ստանալ երկվալետն պղնձի աղի և այլ մետաղի կարբոնատի փոխազդեցությունից (տեղի է ունենում հիդրոլիզ, անջատվում է պղնձի հիդրոքսոկարբոնատներ՝ CuCO3·Cu(OH)2 և 2CuCO3·Cu(OH)2

𝟤𝖢𝗎(𝖭𝖮𝟥)𝟤+𝟤𝖭𝖺𝟤𝖢𝖮𝟥+𝖧𝟤𝖮  𝖢𝗎𝖢𝖮𝟥𝖢𝗎(𝖮𝖧)𝟤+𝟦𝖭𝖺𝖭𝖮𝟥+𝖢𝖮𝟤

Պղնձի կարբոնատ ստանում են հիդրոքսոկարբոնատներին ավելացնելով CO2 4,8 ՄՊա ճնշման տակ և 180 °C ջերմաստիճանում։

𝖢𝗎𝖢𝖮𝟥𝖢𝗎(𝖮𝖧)𝟤+𝖢𝖮𝟤 4.6MPa,180oC 𝟤𝖢𝗎𝖢𝖮𝟥+𝖧𝟤𝖮

Քիմիական հատկություններ

Պղնձի կարբոնատը խիստ թունավոր և անկայուն է, տաքացնելիս քայքայվում է առաջացնելով պղնձի օքսիդ և ածխաթթու գազ`

𝖢𝗎𝖢𝖮𝟥 290oC 𝖢𝗎𝖮+𝖢𝖮𝟤

Ինչպես բոլոր կարբոնատները այն հեշտությամբ փոխազդում է թթուների հետ առաջացնելով երկվալենտ պղնձի աղ և ածխաթթու գազ`

𝖢𝗎𝖢𝖮𝟥+𝖧𝟤𝖲𝖮𝟦 𝖢𝗎𝖲𝖮𝟦+𝖢𝖮𝟤+𝖧𝟤𝖮

Ամոնիակի ջրային լուծույթը և մետաղների ցիանիդների լուծույթները իրենց մեջ լուծում է պղնձի կարբոնատը համապատասխանաբար առաջացնելով ամիակատներ և երկվալենտ պղնձի ցիանոկոմպլեկսներ`

𝖢𝗎𝖢𝖮𝟥+𝟦𝖭𝖧𝟥𝖧𝟤𝖮 [𝖢𝗎(𝖭𝖧𝟥)𝟦]𝖢𝖮𝟥+𝟦𝖧𝟤𝖮
𝖢𝗎𝖢𝖮𝟥+𝟦𝖪𝖢𝖭 𝖪𝟤[𝖢𝗎(𝖢𝖭)𝟦]+𝖪𝟤𝖢𝖮𝟥[1]

Պղինձը և նրա համձուլվածքները (բրոնզ, լատուն, մելխիոր և այլն) խոնավ օդում ջրի և ածխաթթու գազի ազդեցությամբ ծածկվում են պղնձի կարբոնատի շերտով, որը բաղադրությամբ նման է մալաքիտին։

Կիրառությունը

Պղնձի կարբոնատը լայն կիրառություն չգտավ, սակայն պղնձի հիդրոքսոկարբոնատները ունեն լայն կիրառությունը`

  • Օգտագործվում է պղնձի այլ միացությունների սինթեզի համար։
  • Կարծր մալքիտը շատ թանկարժեք քար է։
  • Օգտագործվում է «Մալաքիտային կանաչ» ներկի ստացման համար։
  • Ազուրիտը օգտագործում են պղինձ ստանալու համար։

Կաղապար:Տես Կաղապար:Տես

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ