Ստոքսի օրենք

testwiki-ից
17:32, 15 մարտի 2022 տարբերակ, imported>Narek75
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ստոքսի օրենք, հիդրոդինամիկայի օրենք, որը սահմանում է մածուցիկ անսահմանափակ հեղուկում դանդաղ համընթաց շարժում կատարող կարծր գնդիկի վրա ազդող դիմադրության F ուժը։

F=6πrηv,

որտեղ η-ն հեղուկի մածուցիկության գործակիցն է, r-ը՝ գնդիկի շառավիղը, v-ն՝ արագությունը։ Բանաձևն արտածել է Ջորջ Գաբրիել Ստոքսը 1851 թվականին։ Այն ճիշտ է միայն Ռեյնոլդսի թվի փոքր (Re<l) արժեքների դեպքում։

Կիրառություններ

Ստոքսի օրենքը կիրառվում է կոլոիդ քիմիայում, մոլեկուլային ֆիզիկայում և օդերևութաբանության մեջ։

Ստոքսի օրենքով կարելի է որոշել մառախուղի փոքր կաթիլների, կոլոիդ մասնիկների, տղմի մասնիկների և այլ մանր մասնիկների նստեցման արագությունը։ Ստոքսի օրենքը կիրառվում է նաև մածուցիկաչափության մեջ՝ խիստ մածուցիկ հեղուկների (օրինակ՝ խեժերի) մածուցիկության գործակիցը որոշելու համար։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ