Նոբելիում

testwiki-ից
20:36, 4 փետրվարի 2025 տարբերակ, imported>Chemist Armenian
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Ալֆրեդ Նոբել
Նոբելիում

Նոբելիում (Nobelium), No, տարրերի պարբերական համակարգի VII պարբերության տարր։ Կարգահամարը՝ 102, արհեստականորեն ստացված (1963 թվական) ռադիոակտիվ տարր է, ակտինդ։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթի հավանական կառուցվածքն է 5s25p65d105f146s26p67s2,K,L,M,N թաղանթները լրացված են։ Նոբելիում անվանումը վիճելի է։ Այն ի պատիվ Ալֆրեդ Նոբելի, առաջարկել է Ստոկհոլմում աշխատող ամերիկյան, անգլիական և շվեդական գիտնականների խումբը, որը 1957 թվականին հաղորդեց №102 տարրի ստացման մասին։ Սակայն ամերիկյան (Բերկլի, ԱՄՆ) և խորհրդային (Դուբնա, ԽՍՀՄ) ֆիզիկոսների հետազոտությունները ցույց տվեցին այդ հաղորդման անճշտությունը։ №102 տարրը առաջինը սինթեզել են Դ․ Ֆլյորովի ղեկավարությամբ աշխատող խորհրդային ֆիզիկոսները [Դուբնա, 1963 թվականին, որոնք առաջարկեցին այն անվանել ժոլիոտիում (Joliotium, քիմ․ նշանը՝ J1), ի պատիվ Պիեռ Կյուրիի։ №102 տարրը առայժմ համընդհանուր ճանաչում գտած անվանում չունի։ Ֆլյորովը և աշխատակիցները Ne,O և N արագացված իոններով ուրանի, պլուտոնիումի և ամերիկումի իզոտոպների միջուկները ռմբակոծելով ստացան նոբելիումի 251-256 զանգվածի թվերով իզոտոպների հարյուրավոր ատոմներ (1963-67 թվականներին), որոնցից ամենակայունը 102255No իզոտոպն է (T12=180 վրկ)։ Ավելի ուշ սինթեզվեցին նաև 257-259 իզոտոպները։ Ամենաերկարակյաց իզոտոպը՝ (102255No(T12=1,5±0,5 ժ), ստացվել է Օկ-Ռիջում (ԱՄՆ, 1970 թվական)՝ 248Cm իզոտոպը 18O-ի արագացված իոններով ռմբակոծելով։ Նոբելիումի քիմիական հատկություններն առաջինն ուսումնասիրել են Ֆլյորովի աշխատակիցները։ Քիմիական հատկություններով նոբելիումը նման է ֆերմիումին և կալիֆոռնիումին։ Նոբելիումի քլորիդը քիչ ցնդող է։ Ջրային լուծույթներում կայուն է 2+ օքսիդացման աստիճան ունեցող նոբելիում։ Ուժեղ օքսիդիչները օքսիդացնում են այն մինչև 3+։ Ավելի բարձր օքսիդացման աստիճան նոբելիումի համար չի ստացվել։

Տես նաև

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ

Կաղապար:ՀՍՀ