Մուլտիպլիկատոր (գործակից)

testwiki-ից
01:57, 9 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Մուլտիպլիկատոր (լատիներեն multiplico, բազմացնել, ավելացնել), կառավարվող համակարգի ելքային մեծության վրա դրական հակադարձ կապի բազմապատիկ ազդեցության չափը բնութագրող գործակից։ Օրինակ, ներճյուղային հակադարձ կապի արդյունքը (սեփական արտադրության արտադրանքի սպառումը)

x=11m*y

արտահայտության 1-m մեջ բնութագրվում է 1/1-m) Մուլտիպլիկատորով, որտեղ у-ը ապրանքային արտադրությունն է (մուտքային մեծությունը), x-ը՝ համախառն արտադրանքը (ելքային մեծությունը), m-ը՝ ճյուղի համախառն արտադրանքի բաժինը, որն օգտագործվում է սեփական կարիքների համար, կամ համախառն արտադրանքի ներճյուղային ծախսումների գործակիցը։ Միջճյուղային հաշվառումներիշռում մուլտիպլիկատորի դեր է կատարում լրիվ ծախսումների գործակիցների մատրիցը։ 1 /(1-ո) Մ․, որտեղ ո-ը ազգային եկամտում ոչ արտադրական սպառման ծախսումների բաժինն է, հայտնի է Քեյնսի Մուլտիպլիկատոր անունով։ Այն բնութագրում է ազգային եկամտի (z) և կապիտալ ներդրումների (k) հարա բերակցությունը (հաշվի առնելով հակադարձ կապի արդյունքը), որն արտահայտվում է ազգային եկամտի մի մասի վերջնական սպառումով՝

z=11n*k

կախվածության մեջ։

Կաղապար:ՀՍՀ

Կաղապար:Մաթեմատիկա-անավարտ