Տատանումների պարբերություն

testwiki-ից
05:56, 25 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Տատանումների պարբերություն, այն նվազագույն ժամանակամիջոցը, որից հետո տատանումներ կատարող համակարգը նորից վերադառնում է նույն վիճակին, որում գտնվել է տատանումների սկզբին (ընտրվում է կամայականորեն) համապատասխանող պահին։ Խիստ առումով տատանումների պարբերություն հասկացությունը կիրառելի է միայն այն դեպքում, երբ որևէ մեծության արժեքները ճշգրիտ կրկնվում են հավասար ժամանակահատվածներից հետո, ինչպես օրինակ, ներդաշնակ տատանումների դեպքում։ Իսկ պակաս խիստ, բայց ավելի լայն առումով այն կիրառվում է նաև մոտավոր կրկնվող պրոցեսների համար։

Չափման միավորներ

Սովորաբար տատանումների պարբերությունը նշանակվում է T տառով, երբեմն՝ նաև τ (տաու) կամ Θ (թետա)։ Չափման միավորը վայրկյանն է և ժամանակի չափման այլ միավորներ։

Կապը այլ ֆիզիկական մեծությունների հետ

Պարբերությունը հակադարձ համեմատական է հաճախությանը

T=1ν,   ν=1T։

Ալիքային պրոցեսների դեպքում պարբերությունը կապված է նաև λ ալիքի երկարության հետ՝

v=λν,   T=λv,

որտեղ v-ն տարածվող ալիքի արագությունն է, ավելի ճիշտ՝ փուլային արագությունը։

Տես նաև

Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ