Տարրական ռեակցիաներ

testwiki-ից
06:10, 25 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Տարրական ռեակցիաներ, ռեակցիաներ, որոնք հնարավոր չէ ներկայացնել ավելի պարզ քիմիական փոխարկումներով։ Տարրական ռեակցիաները բարդ քիմիական ռեակցիաների բաղադրիչ մասերն են։ Երբեմն տարրական ռեակցիաներ տերմինի փոխարեն գործածվում են ռեակցիայի «տարրական փուլ» կամ պարզապես «փուլ» հասկացությունները։ Տարրական ռեակցիաներում, որպես կանոն, խզվում կամ առաջանում են ոչ ավելի քան 1—2 միջատոմական կապեր, օրինակ, H2+O=H+OH տարրական ռեակցիայում խզվում է 1, առաջանում՝ 1 կապ։ Բարդ ռեակցիաների դարձելի փուլերը բաղկացած են երկու տարրական ռեակցիաներից՝ ուղիղ և հակառակ, միակողմ ռեակցիաների համար «փուլը» և «Տարրական ռեակցիաներ» համընկնում են։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ