Նատրիումի թիոսուլֆատ

testwiki-ից
12:01, 15 մարտի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նատրիումի թիոսուլֆատ, նատրիումի հիպոսուլֆիտ, Na2S2O3, թիոծծմբական թթվի նատրիումական աղը։ Ջրում լուծելի (100 գ-ում՝ 70,1 գ 20 °C) անգույն բյուրեղներ են։ Անկայուն է, 300 °C-ում քայքայվում է՝ Na2S2O3=Na2SO3+S։ Ջրային լուծույթից անջատվում է բյուրեղահիդրատը՝ N2S2O35H2O (հիպոսուլֆիտ), որը 49,7 °C-ում կորցնում է ջուրը և լուծվելով անջատված ջրում, «հալչում»։ Վերականգնիչ է։ Ստանում են ծծմբի փոշին նատրիումի սուլֆիտի լուծույթի հետ եռացնելով։ Օգտագործվում է լուսանկարչության (ամրացուցիչ), կտորեղենի (սպիտակեցումից հետո քլորի մնացորդը վերականգնելու համար), կաշվի արդյունաբերության, բժշկության մեջ, վերլուծական քիմիայում և այլուր։ Բժշկության մեջ օգտագործվում է որպես ապագերզգայնացնող, հակաբորբոքային և հակաթունային միջոց։ Ալերգիայի, հոդաբորբերի, մաշկային հիվանդությունների և թունավորումների (As, Tl, Hg, Pb, HCN-ով) դեպքում սովորաբար ներարկում են (ներերակային) նատրիումի թիոսուլֆատի 10—30% լուծույթը։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ