Ներմետաղական միացություններ

testwiki-ից
17:00, 1 ապրիլի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Cr11Ge19

Ներմետաղական միացություններ, մետաղական միացություններ, ներմետաղական ֆազեր, մետալիդներ, քիմիական միացություններ, որոնցում ատոմները միացած են մետաղական կապերով։ Սովորաբար մետաղների միացություններն են իրար հետ և ունեն մետաղներին բնորոշ հատկություններ՝ էլեկտրահաղորդականության ջերմաստիճանային բացասական գործակից, բարձր էլեկտրահաղորդականություն և ջերմահաղորդականություն, մետաղական փայլ (լույսի համար անթափանց են)։ Ներմետաղական միացությունները մեծ մասամբ ունեն փոփոխական (բերթոլիդներ), երբեմն՝ կայուն (դալթոնիդներ) բաղադրություն։ Ներմետաղական միացություններ են նաև MgSi,Mg3As2 և նման միացությունները, որոնցում քիմիական կապերը մասնակի մետաղական են։ Կապի մետաղական բնույթը մեծ է Կուրնակովի միացություններում՝ CuAu,Cu3Au,FePt,FeCr,Mn3Au և այլն, որոնցում ատոմներն ունեն խիտ ծրագրավորված դասավորություն։ Իրարից 1,11,3 անգամ տարբերվող ատոմական շառավիղներ ունեցող մետաղները առաջացնում են Լավեսի ֆազեր՝ MgZn2,CuMgAl,Cu4MgSn են (գերմանացի գիտնական Ֆ․ Լավես, 1934)։ Անցումային տարրերի և Mg,Al,Ge,Sn,Sb-ի առաջացրած ներմետաղական միացությունների բաղադրությունը որոշվում է արժեքական էլեկտրոնների թվի և կառուցվածքային բջջում գտնվող ատոմների թվի հարաբերությամբ (հաստատել է անգլացի գիտնական Ու․ Յում-Ռոզերին, 1926n=32–ի դեպքում առաջանում է ծավալակենտրոն 21 խորանարդային (β-ֆազեր), n=2113-ի դեպքում՝ նիստակենտրոն խորանարդային (γ-ֆազեր), n=74-ի դեպքում՝ հեքսագոնալային (ε-ֆազեր) կառուցվածք։ Յում-Ռոզերիի ֆազերը (էլեկտրոնային միացություններ) տարածված են բրոնզանման և արույրանման համաձուլվածքներում։ Ներմետաղական միացությունները կիրառվում են որպես մագնիսական նյութեր, կիսահաղորդիչներ և գերհաղորդիչներ, ջերմակայուն համաձուլվածքների, բարձրամրության կառուցվածքային նյութերի, տպագրական համաձուլվածքների կարևոր բաղադրիչներ և այլն։

Կաղապար:ՀՍՀ