Գորշ մարմին

testwiki-ից
21:07, 2 հունվարի 2024 տարբերակ, imported>BekoBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Գորշ մարմին, որի կլանման գործակիցը (aλt) փոքր է մեկից և կախված չէ էլեկտամագնիսական ճառագայթման ալիքի երկարությունից (λ)։ Միևնույն ջերմաստիճանում գորշ մարմնի լուսատվության (rλt) և բացարձակ սև մարմնի լուսատվության (Rλt) միջև գոյություն ունի հետնյալ առնչությունը՝ rλt=aλtRλt։

Իրական մարմինները, որոնց aλt-ն կախված է λ-ից, գորշ մարմին կարելի է համարել էլեկտրամագնիսական ալիքների միայն որոշակի նեղ միջակայքում, ուր aλt-ն մոտավորապես հաստատուն է։ Օրինակ, սպեկտրի տեսանելի տիրույթում գորշ մարմիններ են ածուխը (aλt=0.80,T=125625°С), մուրը (aλt=0.940.96,T=100200°С) և այլն։ «Գորշ մարմին» հասկացությունը մեծ կիրառություն ունի օպտիկական հրաչափության մեջ։ Կաղապար:Օպտիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ