Ոլորում (դեֆորմացիա)

testwiki-ից
08:05, 18 փետրվարի 2025 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ Ոլորում, նյութերի դիմադրությունում, դեֆորմացիայի տեսակ, որը բնութագրվում է դեֆորմացվող մարմնի լայնական կտրվածքների փոխադարձ պտույտով, այդ կտրվածքներում գործող մոմենտների ազդեցությամբ։ Ոլորման ժամանակ կլոր ձողերի լայնական կտրվածքները փոքր դեֆորմացիաների դեպքում մնում են հարթ։ Պրիզմայաձև ձողերի ոլորման դեպքում տեղի է ունենում լայնական կտրվածքների ձևափոխություն, այսպես կոչված, դեպլանացիա։ Գործնականում առավել հաճախ հանդիպող դեպքը կլոր ուղիղ ձողի ոլորումն է։ Ոլորող մոմենտի ազդեցությամբ ձողի լայնական կտրվածքներում առաջանում են շոշափող լարումներ, իսկ ձողի կտրվածքները շրջվում են մեկը մյուսի նկատմամբ ոլորքի φ անկյունով։ Ձողի միավոր երկարությանը բաժին ընկնող ոլորքի անկյունը կոչվում է ոլորքի տեսակարար անկյուն։

Դեֆորմացիա

Կաշկանդված և չկաշկանդված ոլորումներ

Եթե բոլոր լայնական կտրվածքները միատեսակ են դեֆորմացվում, ապա ոլորումը կոչվում է ազատ կամ չկաշկանդված։ Ոլորումը կոչվում է կաշկանդված, եթե լայնական կտրվածքների դեպլանացիաները տարբերվում են միմյանցից։ Այդ դեպքում լայնական կտրվածքներում շոշափող լարումների հետ մեկտեղ առաջ են գալիս նաև նորմալ լարումներ։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ