Դոմեններ

testwiki-ից
01:29, 22 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Դոմեններ (Կաղապար:Lang-lat—տիրապետություն, տիրույթ),

  1. ֆեռոմագնիսական դոմեններ (ինքնաբերաբար մագնիսացած տիրույթներ), ֆեռոմագնիսական նյութի ծավալի առանձին փոքր տիրույթներ (սովորաբար 103102 սմ կարգի գծային չափերով), որոնք Կյուրիի կետից ցածր ջերմաստիճանում մագնիսացած են մինչև հագեցում։ Արտաքին մագնիսական դաշտի բացակայությամբ դոմենների մագնիսացման վեկտորներն այնպիսի ուղղություն ունեն, որ ֆեռոմագնիսական նմուշի արդյունարար մագնիսացումը սովորաբար զրո է։ Արտաքին դաշտի ազդեցությամբ տեղի է ունենում դոմենների վերադասավորում և վերախմբավորում, և նմուշը մագնիսանում է որոշակի ուղղությամբ։ Դոմենների առաջացումը պայմանավորված է էլեկտրոնների փոխանակային փոխազդեցության, ինչպես նաև էլեկտրոնների սպինների մագնիսական փոխազդեցության հետ կապված ապամագնիսացման ուժերով։ Գոյություն ունեն դոմենային կառուցվածքի հետազոտման տարբեր մեթոդներ (օրինակ, մագնիսաօպտիկական
  2. Սեգնետոէլեկտրական դոմեններ, ինքնաբերաբար բևեռացած տիրույթներ (105103 սմ կարգի լայնական չափերով)։ Հարևան դոմեններում բևեռացման վեկտորների ուղղությունները տարբեր են, իսկ մեծությունները` նույնը։ Դրանց միջև գոյություն ունեն 107 սմ (երբեմն մինչև 105 սմ) լայնությամբ անցումային տիրույթներ։
  3. Դոմեններ են առաջանում նաև N-տիպի վոլտամպերային բնութագիր ունեցող կիսահաղորդիչում՝ արտաքին, բավական ուժեղ էլեկտրական դաշտի ազդեցությամբ։ Դրանք տարբեր տեսակարար դիմադրությամբ և էլեկտրական դաշտի տարբեր լարվածությամբ տիրույթներ են։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ