Ազատ անկման արագացում

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Գրավիտացիայով պայմանավորված արագացումը հավասար է Կաղապար:Math և կենտրոնախույս արագացոմը հավասար է Կաղապար:Math որտեղ Կաղապար:Math — Երկրի առանձքից ունեցած հեռավորությունը, Կաղապար:Math — Երկրի անկյունային արագությունը։

Ազատ անկման արագացում, ծանրոթյան ուժի հաղորդած արագացում, ֆիզիկական մեծություն, որը թվապես հավասար է 1 կգ մարմնի վրա ազդող ծանրության ուժին։ Այս մեծությունը կարելի է ներկայացնել երկու մեծությունների՝ գրավիտացիոն արագացման և կենտրոնախույս արագացման գումարի տեսքով։ Նշանակում են g տառով՝ լատիներեն «գրավիտաս»՝ ծանրության բառից։ Միավորը՝ ինչպես արագացմանը՝ 1մ/վ2-ն է։ g-ն Երկրի մակերևույթին ընդունում է 9.780 մ/վ2 -ից[1] մինչև 9,832 մ/վ2[2]։

Պատմություն

Դեռևս մ.թ.ա. 335 թ.-ին Հին Հունաստանի մեծագույն գիտնական Արիստոտելը համոզված էր, որ տարբեր մարմիններ ընկնում են տարբեր արագացումներով. ըստ նրա՝ ծանր մարմինները ընկնում են ավելի մեծ արագացմամբ, քան թեթևները։ 1591 թ.-ին մեծ գիտնական Գալիլեո Գալիլեյը առաջ քաշեց մի վիճարկելի վարկած, որ բոլոր մարմինները ընկնում են միևնույն արագացմամբ։ Ըստ ավանդության, Գալիլեյը դա ապացուցելու համար տարբեր ծանրության գնդեր է նետել Պիզայի թեք աշտարակից՝ առաջին անգամ փորձով ապացուցելով, որ ազատ անկման արագացումը կախված չէ մարմնի զանգվածից[3]։

Ֆիզիկական իմաստ


Ծովի մակարդակից տարբեր բարձրությունների վրա ազատ անկման արագացման արժեքները
Կաղապար:Math, կմ g, մ/վ2 Կաղապար:Math, կմ g, մ/վ2
0 9,8066 20 9,7452
1 9,8036 50 9,6542
2 9,8005 80 9,5644
3 9,7974 100 9,505
4 9,7943 120 9,447
5 9,7912 500 8,45
6 9,7882 1000 7,36
8 9,7820 10 000 1,50
10 9,7759 50 000 0,125
15 9,7605 400 000 0,0025
Ազատ անկման արագացումը որոշ երկնային մարմինների մակերևույթներին[4]
Երկիր 9,81 մ/վ2 1,00 Կաղապար:Math Արեգակ 273,1 մ/վ2 27,85 Կաղապար:Math
Լուսին 1,62 մ/վ2 0,165 Կաղապար:Math Մերկուրի 3,68—3,74 մ/վ2 0,375—0,381 Կաղապար:Math
Արուսյակ 8,88 մ/վ2 0,906 Կաղապար:Math Հրատ 3,86 մ/վ2 0,394 Կաղապար:Math
Յուպիտեր 23,95 մ/վ2 2,442 Կաղապար:Math Սատուրն 10,44 մ/վ2 1,065 Կաղապար:Math
Ուրան 8,86 մ/վ2 0,903 Կաղապար:Math Նեպտուն 11,09 մ/վ2 1,131 Կաղապար:Math

Չափման հնարավորություններ

Ձեռքի տակ ունենալով մաթեմատիկական ճոճանակ՝ կարելի է մեծ ճշտությամբ հաշվել ազատ անկման արագացումը հետևյալ բանաձևով.

g=4π2T2l

որտեղ π≈3.14, l-ը թելի երկարությունն է, իսկ T-ն՝ տատանման պարբերությունը[5]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Ազատ անկման արագացման ստանդարտ արժեքըԿաղապար:Ref-en
  2. Երկրի գրավիտացիանԿաղապար:Ref-en
  3. ԳալիլեյԿաղապար:Ref-ru
  4. У газовых гигантов и звёзд «поверхность» понимается как область высот в атмосфере, где давление равно атмосферному давлению на Земле на уровне моря (Կաղապար:Nobr).
  5. ГДЗ к учебнику по физике за 9 класс «Физика. 9 класс», И.К.Кикоин, А.К.Кикоин