Ալկոհոլատներ
Jump to navigation
Jump to search

Ալկոհոլատներ, օրգանական աղանման միացություններ, որոնք առաջանում են սպիրտների հիդրօքսիլ խմբի ջրածնի ատոմը մետաղով տեղակալելով՝ R–O–Me (Me = մետաղի ատոմ)[1]։
Ստացում
Ստացվում են մետաղների և սպիրտների փոխազդեցությունից։ (R - ռադիկալ, Me - մետաղներ)
Ալկոհոլատները սպիրտներում լուծելի, ջրում հեշտ հիդրոլիզվող, պինդ, անկայուն նյութեր են։ Օգտագործվում են օրգանական սինթեզում։