Այրման ջերմություն

Այրման ջերմություն, նյութի զանգվածային (պինդ և հեղուկ) կամ ծավալային (գազեր) միավորի լրիվ այրումից անջատված ջերմության քանակ։ Հաշվարկվում է ջոուլներով կամ կալորիաներով։ Միավոր նյութից առաջացած ջերմության քանակը կոչվում է այրման տեսակարար ջերմություն։ ՄՀ համակարգում ունի Ջ/կգ միավորը։ Հաճախ օգտագործվում են նաև այլ համակարգի միավորներ․ կՋ/կգ, ՄՋ/կգ, կկալ/կգ։ Նրա որոշման համար օգտվում են կալորիաչափական մեթոդներից։
Այրման ջերմությունը որոշվում է վառելիքի քիմիական կազմությամբ։ Վառելիքի կազմի մեջ մտնող քիմիական տարրերը նշանակվում են ընդունված նշաններով՝ С, Н, О, N, S, իսկ մոխիրն ու ջուրը՝ А և W պայմանական նշաններով։
Այրման ջերմությունը վառելանյութերի որակը բնորոշող կարևոր մեծություն է։ Խառնուրդի այրման ջերմությունը հավասար է բաղադրիչ նյութերի այրման ջերմությունների գումարին։
Այրման ջերմության տեսակներ
Այրման ջերմությունը կարող է վերաբերել վառելիքի աշխատանքային զանգվածին , այսինքն սպառողին հասած վառելիքին, կամ նյութի չոր զանգվածին , (վառելիքի այրվող զանգվածին ), այսինքն այն չի պարունակում մոխիր և ջուր։
Տարբերվում են առավելագույն և նվազագույն այրման ջերմություններ։
Առավելագույն և նվազագույն այրման ջերմությունները կապված են բանաձևով,
որտեղ K-ն՝ գործակից է, որը հավասար է 25 կՋ/կգ (6 կկալ/կգ), W-ը ջրի քանակն է վառելիքում %-ներով, H-ը ջրածնի քանակը վառելիքում %-ով։
Այրման ջերմության հաշվում
Այսպիսով, այրման առավելագույն ջերմությունը՝ միավոր նյութի լրիվ այրման և մինչև ցողի կետ հովացված մնացորդներից անջատված ջերմաքանակն է։ Ջերմատեխնիկական հաշվարկներում այն համապատասխանում է 100 %-ին։ Թաքնված ջերմաքանակ է համարվում ջրի խտացման ժամանակ անջատված ջերմաքանակը,տեսականորեն այն կարող է հասնել 11 %;
Նվազագույն ջերմաքանակը որոշվում է՝
կամ
,
Այրման ջերմությունը հանդիսանում է վառելիքի ամենակարևոր բնութագիրը, անի որ բնութագրում է վառելիքի որակը, և ցույց է տալիս վառելիքի՝ 1 կգ-ի (հեղուկւ դեպքում 1 մ³-ի), լրիվ այրման դեպքում անջատված ջերմության քանակը։
| Նյութ | Նվազագույն այրման ջերմությունը հաստատուն ճնշման դեպքում , ՄՋ/կգ |
|---|---|
| Բենզին | 41,87[1] |
| Կերոսին | 42,9-43,12[2] |
| Թուղթ | 13,4[3] |
| Փայտանյութ | 13,8[3] |
| Բնական կաուչուկ | 44,73-44,8[3] |
| Լինոլեում պոլիվինիլքլորիդային | 14,31[3] |
| Ռետին | 33,52 |
| Արհեստական նրբաթել (բրթի կամ բամբակի խառնուրդով) | 13,8 |
| Պոլիէթիլեն | 47,14[3] |
| Պոլիստիրոլ | 39[3] |
| Բամբակ փափկեցրած | 15,7[3] |
Տարբեր գազերի այրման ջերմություւներ, կախված ստացման վայրից
Տվյալները ստացվել են Միջազգային էներգիական կազմակերպությունից[4]։
- Ալժիր։ 42 000 կՋ/մ³
- Բանգլադեշ։ 36 000 կՋ/մ³
- Բելոռուս։ 33 000 կՋ/մ³
- Մեծ Բրիտանիա։ 39 710 կՋ/մ³
- Վիետնամ։ 45 520 կՋ/մ³
- Կանադա։ 38 200 կՋ/մ³
- Ինդոնեզիա։ 40 600 կՋ/մ³
- Նիդեռլանդներ։ 33 320 կՋ/մ³
- Նորվեգիա։ 39 877 կՋ/մ³
- Ռուսաստան։ 38 231 կՋ/մ³
- Սաուդյան Արաբիա։ 38 000 կՋ/մ³
- ԱՄՆ։ 38 416 կՋ/մ³
- Ուզբեկստան։ 37 889 կՋ/մ³