Անալիտիկ ֆունկցիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Կոնֆորմ արտապատկերում

Անալիտիկ ֆունկցիան Ժ. Լ. Լագրանժն անվանել է այն f(z) ֆունկցիաները, որոնք ներկայացնելի են՝

f(z)=a0+a1(zz0)+a2(zz0)2(1)

(1) զուգամետ աստիճանային շարքի տեսքով, ուր z0-ն մի որոշակի սևեռյալ արժեք է։

Ն. Աբելն ապացուցել է, որ եթե այդ շարքը զուգամետ Է z0-ից տարբեր z=z1 արժեքի համար, ապա այն զուգամետ է նաև յուրաքանչյուր կոմպլեքս z=x+iy արժեքի համար, եթե |zz0|<|z1z0|։

(1) շարքը զուգամետ է կամ միայն z=z0 կետում, կամ էլ z0 կենտրոնով շրջանում։ Այս երկրորդ դեպքում ասում են, որ f(z) ֆունկցիան անալիտիկ է z0 կետում։

Անջատելով (1) շարքի իրական և կեղծ մասերը՝ կստանանք.

w=f(z)+φ(x,y)+iψ(x,y)

ուր φ-ն և ψ-ն բացահայտ կգրվեն a0,a1,a2,..., գործակիցների և x,y,z0 թվերի միջոցով։

φ և ψ ֆունկցիաները բավարարում են Կոշու և Ռիմանի

φx=|ψy|, ψx=|φy|(2)

հավասարումներին։ Ճիշտ է նաև հակադարձը. եթե φ և ψ ֆունկցիաները բավարարում են (2) պայմաններին և գրված ածանցյալներն անընդհատ են, ապա

f(z)=φ(x,y)+iψ(x,y)

ֆունկցիան կլինի անալիտիկ ֆունկցիա այն տիրույթում, ուր բավարարվում են (2) պայմանները։

Երբ f(z) անալիտիկ ֆունկցիան իրական է արգումենտի իրական արժեքի համար, այն կոչվում է իրական անալիտիկ ֆունկցիա։ Անալիտիկ ֆունկցիայի դասին են պատկանում տարրական ֆունկցիաների մեծամասնությունը (օրինակ ez,sinz,zn), ինչպես նաև շատ ո՛չ տարրական ֆունկցիաներ։

Գրականություն

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ