Անդրեաս ֆոն Էթինգշաուզեն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Անձ Բարոն Անդրեաս ֆոն Էթինգշաուզեն (Կաղապար:Lang-de, Կաղապար:ԱԾ), ավստրիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, եղել է Ավստրիայի գիտությունների թագավորական ակադեմիայի առաջին անդամներից մեկը (1847), և առաջին գլխավոր քարտուղարը։ 1862 թվականին Անդրեաս ֆոն Էթինգշաուզենն անդամակցել է Գերմանիայի բնագետների «Լեոպոլդինա» ընկերությանը[1]

Կենսագրություն

Անդրեաս ֆոն Էթինգշաուզենը ծնվել է Հայդելբերգում՝ գեներալ-մայորի ընտանիքում։ 1817 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը, որտեղ սովորել է ֆիզիկա և մաթեմատիկա։

1819 թվականին Անդրեաս ֆոն Էթինգշաուզենը դարձել է Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուքի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, երկու տարի անց վերադարձել է Վիեննա և որպես բարձրագույն մաթեմատիկայի պրոֆեսոր աշխատել տեղի համալսարանում։ Ֆիզիկոսի դասախոսությունները, որոնք երկու հատորով հրատարակվել են 1827 թվականին, բարձր են գնահատվել մասնագետների կողմից։ 1826 թվականին մաթեմատիկայի ոլորտում նա մենագրություն է հրապարակել կոմբինացիոն վերլուծության վերաբերյալ։ Իր այդ աշխատությունում ֆիզիկոսը առաջարկել է երկանդամ գործակիցների (կամ համարժեք կոմբինացիաների քանակի) ստանդարտ նշումը՝ (nk)։

1834 թվականին Էթինգսհաուզենը ստանձնել ֆիզիկայի ամբիոնը, իսկ 1839-1842 թվականներին Վիեննայում կատարել է լուսանկարչության առաջին փորձերը։ 1840 թվականի հունիսին նա լուսանկարել է իր առաջին լուսանկարը։ 1848 թվականին նա տեղափոխվել է ինժեներական ակադեմիա և չորս տարի դասավանդել այնտեղ։ Հետագայում ակադեմիան վերածվել է ռազմական ինժեներական դպրոցի։

1852 թվականին նա բարձրագույն ճարտարագիտություն է դասավանդել Պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ նույն թվականին դարձել է համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, որտեղ նրա ղեկավարությամբ կատարվել են մեծ թվով հետազոտություններ։ Եղել է առաջիններից մեկը, որը արդյունաբերական էլեկտրական գեներատոր և կառուցել էլեկտրամագնիսական մեքենա։ Եղել է ֆիզիկայի դասագրքի հեղինակ։ Դասագիրքը մեծ ազդեցություն է ունեցել ֆիզիկայի ուսուցման մեթոդների վրա։

1853 թվականին նշանակվել է Վիեննայի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, որից հրաժարվել է 1866 թվականին։

1862 թվականից եղել «Լեոպոլդինա գերմանական բնագետների ակադեմիայի անդամ, իսկ 1864 թվականից՝ Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1866 թվականին Անդրեաս ֆոն Էթինգսհաուզենն անցել է թոշակի և կրել «բարոն» տիտղոսը։

Անդրեաս ֆոն Էթինգշաուզենը մահացել է 1878 թվականին։

Հիշատակում

1913 թվականին գիտնականի անունով կոչվել է Վիեննայի Դյոբլինգ շրջանի փողոցներից մեկը։

Հիմնական աշխատություններ

  • Die combinatorische Analysis (Вена, 1826)
  • Vorlesungen über die höhere Mathematik (Bена, 1827)
  • Die Principien der heutigen Physik (Вена, 1857).
  • Anfangsgründe der Physik (4-е изд., Вена, 1860)

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ