Բենզիդին
Jump to navigation
Jump to search
Բենզիդին (4,4' – դիամինոդիֆենիլ), արոմատիկ դիամին, անգույն կամ դեղնավուն փայլուն բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 128°С, եռմանը՝ 400°С։

Վատ է լուծվում ջրում, սպիրտում և եթերում, լավ՝ թթուների նոսր լուծույթներում՝ առաջացնելով աղեր։ Ցուցաբերում է արոմատիկ առաջնային ամինների հատկություններ։ Ստանում են հիդրազոբենզոլի վրա ուժեղ անօրգանական թթուներ ազդելով։ Այս եղանակով բենզիդին առաջին անգամ ստացել է Ն․ Ն․ Զինինը (1845)։ Օգտագործվում է ազոներկանյութեր ստանալու և վերլուծական քիմիայում՝ տարբեր կատիոններ և անիոններ որակապես ու քանակապես որոշելու համար։