Բջնի (հանքային ջուր)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ Կաղապար:Տեղեկաքարտ Խմիչք Բջնի, ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատ քլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր՝ Հայաստանի Կոտայքի մարզում՝ Բջնի և Արզական գյուղերի շրջակայքում՝ Հրազդանի միջին հոսանքի հովտում։ Հայտնաբերվել է 1967 թվականին։ Առաջանում է ներժայթուքներով ճեղքված փոխակերպային ապարներում։ Ելքերը կապված են տեկտոնական խախտումների հետ և հորատանցքերով դուրս են գալիս Երկրի մակերևույթ։ Հանքայնացումը 5, 3 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1, 8 գ/լ, շահագործման պաշարները՝ մոտ 900 մ³/օր։

Քիմիական կազմ

Բջնի հանքային ջրի քիմիական կազմն է՝

CO21․8 M 5.3 HCO375Cl12SO410(Na+K)73 T32 °C

Պարունակում է նաև Fe,Ba,Sr,Li,As,I,Br միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ

Ջրաբուժական հատկություններով նման է «Վիշի» (Ֆրանսիա), «Բորժոմ» (Վրաստան) և «Դիլիջան» հանքային ջրերին։ Օգտագործվում է ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում։

Շշալցում

Շշալցվում է Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանում։

Կաղապար:ՀԲ Կաղապար:ՀՍՀ


Կաղապար:Food-stub