Դեկարբօքսիլացում

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Դեկարբօքսիլացում

Դեկարբօքսիլացում (դե․․․+ կարբօքսիլացում), օրգանական թթուների կարբօքսիլխմբից CO2-ի պոկում։ Կարբօքսիլացման հակադարձ ռեակցիան է։ Թթվի բնույթից կախված՝ դեկարբօքսիլացում կատարվում է տարբեր ճանապարհներով։ Ալիֆատիկ շարքի թթուները (RCOOH) նատրոնակրի ևևտ տաքացնելիս անջատում են CO2 և առաջացնում ածխաջրածին։ Մալոնաթթվի, ցիանքացախաթթվի և դարչնաթթվի տիպի թթուները CO2 անջատում են ուղղակի տաքացնելիս, իսկ թրթնջկաթթուն խիտ H2SO4-ի ազդեցությամբ դեկարբօքսիլացվում է՝ առաջացնելով CO,CO2 և ջուր, մրջնաթթուն՝ CO2 և ջրածին, պիրոխաղողաթթուն՝ CO2 և քացախալդեհիդ։ Արոմատիկ թթուների դեկարբօքսիլացումը կատարվում է քինոլինի միջավայրում, պղնձի փոշու առկայությամբ տաքացնելիս։ Դեկարբօքսիլացում կատարվում է նաև ֆերմենտատիվ ճանապարհով, որը նյութափոխանակության պրոցեսի կարևոր փուլերից մեկն է։ Օրգանիզմում ամինաթթուների դեկարբօքսիլացում կատարվում է դեկարբօքսիլազ ֆերմենտի ազդեցությամբ։ Կաղապար:ՀՍՀ