Էլեկտրաստրիկցիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Էլեկտրաստրիկցիա (<էլեկտր… և լատ. strictio – սեղմում), էլեկտրական դաշտի ազդեցությամբ պինդ, հեղուկ կամ գազային դիէլեկտրիկի էլեկտրոնների և իոնների շեղումը, որը հանգեցնում է դիէլեկտրիկի չափերի փոփոխությանը՝ դեֆորմացիային։

Էլեկտրաստրիկցիան կախված չի դաշտի ուղղությունից։ Դեֆորմացիայի մեծությունը համեմատական է դաշտի լարվածության քառակուսուն և պինդ դիէլեկտրիկներում խիստ փոքր է։ Այսպես, 104 վ/մ կարգի լարվածության դեպքում ապակու դեֆորմացիան չի անցնում 10 A/մ-ից։ Համեմատականության անկախ գործակիցները (դրանց թիվը կարող է հասնել 21-ի) դեֆորմացիայի և լարվածության քառակուսու միջև որոշվում են փորձով կամ թենզորական հաշվի մեթոդներով։ Էլեկտրաստրիկցիան հաճախ շփոթում են պիեզոէլեկտրական հակադարձ էֆեկտի հետ, որը հատուկ է սիմետրիայի առանցք ունեցող բյուրեղային կազմություններին և անհամեմատ ավելի ուժեղ է։

Էլեկտրաստրիկցիա կիրառվում է էլեկտրաձայնային և չափիչ սարքերում, ինչպես նաև հիդրոձայնագիտության մեջ՝ ուլտրաձայնի գրգռման համար։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ