Թթվային թիվ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Թթվային թիվ, մեծություն, որը բնորոշում է թթուների համարժեք քաշը, ինչպես նաև ազատ թթվի պարունակությունը ճարպերում, բուսական յուղերում, մոմում, խեժերում և այլ նյութերում։ Թթվային թիվը արտահայտում է KOH-ի անհրաժեշտ քանակը միլիգրամներով, որը ծախսվում է 1 գ հետազոտվող նյութը չեզոքացնելու համար։

Թթվային թիվ =5,61 ա/բ, որտեղ ա–ն 0,1 նորմալանոց KOH-ի քանակն է միլիլիտրերով՝ ծախսված տիտրման համար, բ-ն՝ վերցված նյութի քանակը գրամներով։ Չեզոքացումը կատարվում է KOH-ի ջրային կամ սպիրտային լուծույթով, ֆենոլֆթալեինի ներկայությամբ։

Կաղապար:ՀՍՀ