Թիոմիզանյութ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Թիոմիզանյութ, (<թիո …), թիոկարբամիդ, S=C(NH2)2, օրգանական միացություն, միզանյութի ծծմբային նմանակը։

Սպիտակ, դառնահամ բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 180–182 °C, խտությունը՝ 1405 կգ/մ³: Լավ է լուծվում ջրում, վատ՝ սպիրտում։ Ստացվում է ցիանամիդին ծծմբաջրածին միացնելիս։ Մետաղների աղերի և բազմաթիվ օրգանական նյութերի հետ առաջացնում է կոմպլեքս միացություններ։ Թիոմիզանյութ կիրառվում է օրգանական սինթեզում, ինչպես նաև դեղանյութերի և պլաստմասսաների արտադրության մեջ։

Կաղապար:ՀՍՀ