Լարումների թենզոր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Լարումների թենզորը (երբեմն Կոշու լարումների թենզոր) — երկրորդ աստիճանի թենզոր է, որը բաղկացած է ինը մեծություններից, որոնք ներկայացնում են բեռնված մարմնի կամայական կետում մեխանիկական լարումները։ Դեկարտյան կոորդինատային համակարգում այդ ինը մեծությունների գրվում են աղյուսակի տեսքով, որի գլխավոր անկյունագծում գտնվում են լարման վեկտորների նորմալ բաղադրիչները երեք փոխուղղահայաց հարթակներում,որոնք անցնում են միջավայրի դիտարկվող կետով, իսկ մնացած դիրքերում — վեկտորների լարման շոշափող բաղադրիչները այդ հարթակներում։

Տարրական ծավալի մարմնի մեխանիկական լարման թենզորի ամբողջական տեսքը։ σ-ով նշված են մեխանիկական լարման նորմալ բաղադրիչները, իսկ τ-ով՝ շոշափող բաղադրիչները։

σij լարման թենզորի բաղադրիչները դեկարտյան համակարգում՝ Oxi (այսինքն Oxyz), դուրս է բերվում հետևյալ կերպ։ Դիտարկվում է հոծ միջավայրի անվերջ փոքր ծավալով մարմին, որը ունի խորանարդի տեսք, որի եզրերը ուղղահայաց են կոորդինատական առանցքներին եւ ունեն dSi մակերես։ Յուրաքանչյուր եզրին գործում են dFi մակերեսային ուժեր։ Եթե այդ ուժերի պրոյեկցիաները Oxj առանցքների վրա նշանակենք dFij-ով , ապա լարման թենզորի բաղադրիչների և մակերեսային ուժերի պրոյեկցիաների միջև տեղի կունենա հետևյալ կապը․

σij=dFijdSi

այստեղ i ինդեքսով գումարում չի կատարվում։ σ11, σ22, σ33 բաղադրիչները (σxx, σyy, σzzնորմալ լարումներն են, որոնք նկարագրում են dFi ուժերի պրոյեկցիաները դիտարկվող dSi եզրերի նորմալ ուղղության վրա․

σ11=dF11dS1     և այլն։

σ12, σ23, σ31 բաղադրիչները (τxy, τyz, τzxշոշափող լարումներն են, որոնք նկարագրում են dFi ուժերի պրոյեկցիաները դիտարկվող dSi եզրերի շոշափող ուղղության վրա․

σ12=dF12dS1      և այլն։

Հոծ միջավայրի սեփական իմպուլսի մոմենտի, ինչպես նաև մակերևույթային և ծավալային ուժերի բացակայության դեպքում լարման թենզորի սիմետրիկ է, որը հետևանք է իմպուլսի մոմենտի հավասարակշռության հավասարման. Օրինակ  առաձգականության տեսության և հիդրոդինամիկայի մեջ իդեալական հեղուկի լարման թենզորը սիմետրիկ է։

Լարման թենզորը ռելյատիվիստական ֆիզիկայում

 Հարաբերականության տեսության տեսանկյունից լարման թենզորի բաղադրիչները էներգիայի-իմպուլսի թենզորի ինը տարածական բաղադրիչներն են.

Լարման թենզորը դասական էլեկտրոդինամիկայում

Դասական էլեկտրոդինամիկայում էլեկտրամագնիսական դաշտի լարման թենզորը (Մաքսվելի լարման թենզոր) Միավորների միջազգային համակարգում ունի հետևյալ տեսքը.

Tij=EiDj+BiHj12δij(𝐄𝐃+𝐁𝐇)=EiDj+BiHjδijW,

որտեղ W էլեկտրամագնիսական դաշտերի էներգիայի խտությունն է։

Գրականություն