Լորենց-Լորենցի բանաձև

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Լորենց-Լորենցի բանաձև, կապ է հաստատում նյութի բեկման ցուցչի (n) և նյութը կազմող մասնիկների էլեկտրոնային բևեռացվելիության (α) միջև։ Բանաձևը, միմյանցից անկախ, 1880 թվականին ստացել են Հենդրիկ Անտոն Լորենցը և դանիացի ֆիզիկոս Լյուդվիգ Լորենցը։ Միատեսակ մասնիկներով նյութի համար Լորենց-Լորենցի բանաձևն ունի

n21n2+2=4π3Nα,

տեսքը (N-ը բևեռացվող մասնիկների թիվն է միավոր ծավալում)։

Լորենց-Լորենցի բանաձևն արտածվել է այնպիսի ենթադրությունների հիման վրա, որոնք ճիշտ են միայն իզոտրոպ միջավայրերի համար։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այն որոշ մոտավորությամբ ճիշտ է նաև այլ նյութերի համար։

Կիրառություններ

Լորենց-Լորենցի բանաձևը կիրառելի չէ կլանման սեփական (ռեզոնանսային) շերտերի տիրույթում, ուր տեղի ունի լույսի անոմալ դիսպերսիայի երևույթը։ Լորենց-Լորենցի բանաձևը կիրառվում է խառնուրդների ռեֆրակտոմետրական վերլուծության, օրգանական և անօրգանական միացությունների կառուցվածքի հետազոտման համար։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ


Կաղապար:Անավարտ