Խառը պարարտանյութեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Խառը պարարտանյութեր, պատրաստի պարարտանյութերի մեխանիկական խառնուրդ, որը պարունակում է բույսերին անհրաժեշտ երկու և ավելի սննդանյութեր։ Հիմնական սննդանյութերի հարաբերությունը (N:P2O5:K2O) տարբեր կուլտուրաների և հողերի համար տարբեր է։ Պատրաստում են գործարաններում, տնտեսություններում։ Անհրաժեշտ է պահպանել պատրաստման կանոնները և ժամկետները։ Խառը պարարտանյութերը պետք է լինեն համասեռ, սորուն։ Կարելի է ավելացնել նաև միկրոտարրեր, հերբիցիդներ, պեստիցիդներ։ Լավ խառնուրդ է ստացվում հատիկավորած պարարտանյութերից՝ խառնվում են համաչափ, կոշտեր չեն առաջացնում։

Կաղապար:ՀՍՀ