Խոր Վիրապի հանքավայր
Կաղապար:Տես նաև Խոր Վիրապի հանքավայր, գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Արարատ երկաթուղային կայարանից 17 կմ հյուսիս-արևմուտք։
Հայտնի է 1932 թվականից, մանրամասն հետախուզվել է 1953 թվականին։ Շահագործվում է 1954 թվականից՝ բաց եղանակով։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում առկա են վերին դևոնի քվարցիտները և ստորին կարբոնի մարմարներն ու մանրացված կրաքարերը։ Մարմարները տեղադրված են անտիկլինալ ծալքի հարավ-արևմտյան թևում։ Արդյունավետ շերտի հզորությունը հասնում է 50 մ։ Մարմարի առանձին ենթաշերտեր (հզորությունը՝ 0, 3 - 1, 5 մ) թեքված են հորիզոնի նկատմամբ 25 - 40° անկյան տակ և հետազոտված հորատանցքերով մինչև 120 մ խորությունը։ Ըստ գույնի առանձնացվում են գորշ, մուգ գորշ և սև մարմարներ։
Քիմիական կազմով մարմարի բոլոր տեսակները միասեռ են և պարունակում են միջին հաշվով 95% : Սղոցված սալերի հղկված մակերևույթների վրա, սպիտակ և գունավոր կալցիտային երակիկների շնորհիվ առաջանում են գեղեցիկ պատկերներ։ Բարձր դեկորատիվությամբ աչքի են ընկնում հատկապես սև և մուգ գորշ մարմարները, որոնք կիրառվում են շենքերի և այլ կառույցների ինտերիերների երեսպատման համար։ Հանքավայրի պաշարները կազմում են շուրջ 1 288 000 մ³։